«Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից Ադրբեջանի զինված ուժերի կողմից խախտել են մեր պետական սահմանը ամբողջ ճակատով, եւ մինչեւ էսօր բանակցությունների փուլը արդյունք չի տվել եւ իրենք գտնվում են մեր տարածքում»,–«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նրա խոսքով, այսօր հակառակորդն անընդհատ լարվածություն է առաջացնում, այս պահին էլ 30 անձ էլի խախտել են պետական սահմանն ու անցել մեր տարածքը:
«Այսպիսի լարվածություն են առաջացնում, որ մենք ափերից դուրս գանք: Պետական սահմանը պետք է հստակ գծվի, թե չէ ամեն օր այսպես պետք է լինի, մի օր էլ ափերից դուրս ենք գալու: Մեր ամբողջ զորքը նրանց զորքի հետ է բանակցում, զինված է երկու կողմը, սա անթույլատրելի է, միակ ճիշտ լուծումն այն է, որ եռակողմ հանձնաժողով գա, պետական սահման գծի»,-ասում է Պողոսյանը։
Մարզպետը տեղյակ չէ՝ բանակցությունները կշարունակվեն, թե ինչ, բայց նրա համոզմամբ, երեկ՝ մայիսի 19-ին ադրբեջանցիները խուսափել են գալ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ